• Մասնակցել զարգացման խնդիրներ ունեցող, հաշմանդամ երեխայի հետազոտմանը և մոնիթորինգներին, աջակցության պլանի կազմմանը,
• Իրականացնել երեխայի աջակցության պլանով նախատեսված հոգեբանական աշխատանքներ՝ անհատական և խմբային՝ կիրառելով հոգեբանական մեթոդներ,
• Համագործակցել դպրոցներում կամ ներառական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների ուսուցիչների, դաստիարակների և կրթական հաստատությունների հոգեբանների հետ,
• Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, վարել տնային առաջադրանքների տետր ծնողների համար, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
• Հետևել ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը՝ մյուս մասնագետների հետ համատեղ: Ըստ անհրաժեշտության կազմակերպել տնայց,
• Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ:
• Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Երեխաների և ընտանիքիների հետ հոգեբանի աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
• Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2016թ. մարտի 20-ը: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
?? ?????? ??????? ?? ? ??????? ?? ????????