ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ավելացրեց: ArmavirDC | Ամսաթիվ: 2019-10-14
Նայվել է :569
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մենք՝ հանդիսանալով Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանում, գիտակցում ենք, որ բարեվարքությունը, թափանցիկությունը, էթիկան, ազնվությունը, հաշվետվողականությունը, հակակոռուպցիոն արժեքներն են այն միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և ապահովել բոլորի համար արդար և հավասար հնարավորություններ։ Աջակցելով հետագայում իրականացվող գործողություններին՝ մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը և մտադրությունը՝
-
աջակցել և մասնակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը,
-
նպաստել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման և վերահսկման արդյունավետությանը,
-
նպաստել երկրում ՔՀԿ-կառավարություն կայուն, հետևողական և հաշվետու կերպով կառուցողական երկխոսության ձևավորմանը,
-
նպաստել հակակոռուպցիոն արժեքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հասարակության մեջ, ներառյալ գործարար կազմակերպությունների համար, աջակցել կոռուպցիոն հանցագործությունների զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
-
ամրապնդել և տարածել հանրության մեջ՝ ներառյալ բիզնես ոլորտի ներկայացուցինչների շրջանակներում, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի կարևորությունը, հակառուպցիոն արժեքների, բարեվարքության և էթիկայի կանոնները՝ հետևողական լինելով, որ դրանք պատշաճ կարգով կիրարկվեն գործնականում,
-
զարգացնել մեր աշխատակիցների կարողությունները, ովքեր ներգրավված են մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված գործընթացներում,
-
արգելել մեր աշխատակիցներին, գործընկերներին և նրանց աշխատակիցներին ծավալել կոռումպացված, զեղծարար և անբարեխիղճ գործունեունեություն մասնավոր և պետական պաշտոնյաների ու կազմակերպությունների հետ,
-
միջազգային հաջողված փորձի հիման վրա նպաստել ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը՝ աջակցելով իրական սեփականատերերի գրանցամատյանների գործարկմանը, ինչպես նաև հրապարակելով մեր սեփականատերերի մասին օրենքով սահմանված անհրաժեշտ և պահանջվող տեղեկությունները,
-
ձեռք բերել հեղինակություն էթիկայի, կոմպետենցիայի և բարձր որակի միջոցով,
-
աջակցել համազգային նախաձեռնությանը, որը նպատակաուղղված է ստեղծել արդար շուկայական պայմաններ, խթանել բիզնես գործարքների թափանցիկությանը և ապահովել լավ կորպորատիվ կառավարում Հայաստանում։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
Նախագահ՝ Նաիրա Առաքելյան
|