Քննարկում․ Խորհրդարանական ժողովրդավարությունը և քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը ՀայաստանումԱվելացրեց: Armavirdc | Ամսաթիվ: 2019-03-27
Նայվել է :248

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քննարկում․ Խորհրդարանական ժողովրդավարությունը և քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը Հայաստանում
Մարտի 29-ին՝ ուրբաթ, ժամը 15։30-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա վերլուծական քննարկում «Խորհրդարանական ժողովրդավարությունը և քաղաքական գաղափարախոսությունների նշանակությունը Հայաստանում» թեմայով։
Քննարկման նպատակն է ներկայացնել և երիտասարդների հետ միասին քննարկել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության դրական և բացասական կողմերը, հասկանալ նրանց ընկալումները և բարձրացնել նրանց քաղաքական և քաղաքացիական գիտակցությունը։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
-Ո՞ր քաղաքական գաղափարախոսությանն են հարում իմ հայացքները
-Արդյո՞ք 21-րդ դարում միանշանակ են գաղափարախոսությունները
-Խորհրդարանական կառավարման դրական և բացասական կողմերը
-Ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ ամուր խորհդարանական ժողովրդավարության համար Հայաստանում
Քննարկումը կվարի «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Ավնիկ Մելիքյանը։
Քննարկմանը գրանցվելու համար խնդրում ենք լրացնել այս կարճ հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfjC2N6IZUlvDriJB7HMMrCo2leEvfn-2KJJMP6y_0Ses5dbQ/viewform
Սիրով սպասում ենք բոլորին։
Քննարկումն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ:
|