Քաղաքացիական լրագրության սկզբունքներըԱվելացրեց: Armavirdc | Ամսաթիվ: 2019-01-31
Նայվել է :663

Քաղաքացիական լրագրության սկզբունքները
Հունվարի 31-ին Արմավիր ինֆոտանը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Քաղաքացիական լրագրության սկզբունքները» թեմայով մեդիա դասընթաց։
Հանիպմանը մասնակցում էին Արմավիր ինֆոտան ակտիվ խմբի անդամները, «Մեդիագրագիություն և քննադատական մտածողություն» դասընթացի մասնակիցները։
Դսընթացի սկզբում մասնակիցները քննարկեցին, թե ինչ է իրենից ներկայացնում քաղլրագրությունը, ինչ նպատակ ունի և ինչ միջոցներով են ներկայացվում քաղլրագրողական նյութեր։ Այնուհետև ներկայացվեց մեդիա նյութերի վրա աշխատելու հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություն են տալիս քաղլրագրողներին իրենց ուսումնասիրություններն անել ըստ հերթականության և նպատակային։

Ապագա քաղլրագրողները ծանոթացան տեղեկատվության ստացման հիմնական մեթոդներին, որոնցից կարևորը հարցազրույցն է։ Որպես ապագա հարցազրուցավարներ նրանք կատարեցին անհատական աշխատանք։ Ներկայացրեցին, թե ում հետ կցանկանային հարցազրույց անցկացնել և ինչ հարցեր կցանկանային տալ։ Այս աշխատանքի քննարկման մեթոդով մասնակիցները սովորեցին հարցազրույցին պատրաստվելու, հարցերը ճիշտ ձևակերպելու հմտություններ։
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ
|