Հանրային մասնակցության հանդիպումներԱվելացրեց: Armavirdc | Ամսաթիվ: 2018-09-25
Նայվել է :712
Հանրային մասնակցության հանդիպումներ.
«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն կազմակերպել էր հանրային մասնակցության հանդիպումներ Հայաստանի բոլոր 10 մարզերում: Հանդիպումներին են շուրջ 170 մասնակիցներ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ: Հանդիպումների նպատակն էր հանրությանը ծանոթացնել Հայաստանում բաց կառավարման գործընկերության ծրագրին, ինչպես նաև Կառավարման հաշվետվողականության առաջարկներ ներկայացնելու մեխանիզմին:
Ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը:
Նպատակն էր գործողությունների 4-րդ ծրագրի մշակմանը մասնակից դարձնել քաղաքացիներին:

Հանդիպումների ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել ԲԿԳ-ի գործառույթների մասին, ծրագրի շրջանակներում ունեցած հաջողությունների մասին, որից հետո ներկայացվել է օնլայն գործիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ներկայացնել իրենց առաջարկությունները կառավարման հաշվետվողականության հետ կապված:
Այս գործիքը օգտագործելով քաղաքացիները կկարողանան դառնալ կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների մասնակիցը:
Հանդիպումների, տեղեկատվական հոսքերի արդյունքում քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացել են 43 առաջարկ, իսկ հանրային ծառայողների հետ հանդիպումների արդյունքում 45 առաջարկ:
Առաջարկների քննարկման և ամփոփման համար սեպտեմբերի 3-ին, 7-ին, 10-ին և 14-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է հանդիպում, որին ներկա են եղել ՀՀ կառավարության, նախարարությունների աշխատակիցներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ և առաջարկների հեղինակները։
|