«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկումԱվելացրեց: ArmavirDC | Ամսաթիվ: 2018-09-12
Նայվել է :801

«Աջակցություն բաց կառավարման գործընկերությանը» ծրագրին ուղղված առաջարկների քննարկում
«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն սեպտեմբերի 3-ին, 7-ին, 10-ին և 14-ին իրականացրեց Բաց կառավարման գործընկերությանն (ԲԿԳ) ուղղված առաջարկների քննարկում, ամփոփում, որին ներկա էին ՀՀ կառավարության, նախարարությունների աշխատակիցներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ԲԿԳ-ին առաջարկներ ներկայացնողներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են այն բոլոր առաջարկները, որոնք ներկայացվել են ԲԿԳ, որի նպատակն էր հասկանալ, թե դրանցից որոնք են համապատասխանում ԲԿԳ արժեքներին, որ առաջարկները կարիք ունեն վերանայման և որոնք, թեկուզ և լավ գաղափարներ են, սակայն դուրս են ԲԿԳ փիլիսոփայությունից։ Որոշ առաջարկների համար էլ նախագծվել են ոլորտային քննարկումներ, օրինակ, ջրային, հողային ռեսուրսներին վերաբերող առաջարկների քննարկում և այլն։
Ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է իրականացնել թաուն հոլ քննարկումներ, որոնց նպատակն է հետադարձ կապ ստանալ այն պոտենցիալ առաջարկների շուրջ, որոնք կդառնան հանձնառություններ։
|