Դասընթացներ տեղական աշխատուժի համարԱվելացրեց: Armavirdc | Ամսաթիվ: 2018-08-25
Նայվել է :761

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում հրավիրում է ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԻՆ մասնակցելու Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում մեկնարկող հետևյալ դասընթացների շարքին.
- Կարիերայի զարգացում,
- Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ։
Մասնակցելով դասընթացների շարքին՝ մասնակիցները կբարելավեն իրենց կարիերայի կառավարման կարողությունները և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորմանը, ղեկավարման ու առաջնորդման կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, մասնագիտական ինքնորոշման ապահովմանը:
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։
Դասընթացների տևողությունը՝ յուրաքանչյուր դասընթաց կտևի 9 ժամ, 2 օր։
Դասընթացների ժամանակացույցը. դասընթացները կմեկնարկեն սեպտեմբեր ամսից:
Գրանցվելու համար դիմել «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն կամ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ:
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա
հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, +374 98 22 10 05
Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

|